«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան կարող է պատժել թիմի հարձակվող Խվիչա Կվարացխելիային՝ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ առաջին խաղում (1։1) փոխարինվելու արձագանքի համար, հայտնում է Il Mattino-ն։
68-րդ րոպեին Կալցոնան վրացի ֆուտբոլիստին փոխարինեց Յեսպեր Լինդստրյոմով։ Կվարացխելիան, լքելով խաղադաշտը, չի սեղմել մարզչի ձեռքը և առաջինը լքել է մարզադաշտը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կալցոնան զայրացել է ֆուտբոլիստի վրա և նրա հետ զրույց է ունեցել, որում հասկացրել է, որ իրեն դուր չի եկել իր որոշումներին նման արձագանքը։ Ակումբի ղեկավարությունը դիտարկում է Կվարացխելյային տուգանելու հնարավորությունը, և կա նաև հավանականություն, որ նա կմնա պահեստայինների թվում Իտալիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Կալյարիի» դեմ խաղում։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։