Յուրիեն Թիմբերը շուտով կվերսկսի մարզումները թիմի հետ

«Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերը շուտով կվերսկսի մարզումները թիմի հետ։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան այս մասին ասել է Now.Arsenal-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ կսկսի մարզվել լոնդոնյան ակումբի հիմնական կազմի հետ։

Հիշեցնենք, որ Թիմբերը վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի առաջին տուրի «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ խաղում։ Դրանից հետո ֆուտբոլիստը բարեհաջող վիրահատվել է ու անհատական ​​ծրագրով ապաքինվել։

Թիմբերը հանդես է գալիս «Արսենալում» 2023 թվականի ամառվանից՝ տեղափոխվելով «Այաքսից»: Տրանսֆերի գումարը կազմել է 40 մլն եվրո։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է հինգ տարով։