«Ինտերը» թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ առաջին անգամ անընդմեջ ինը հաղթանակ տարավ բոլոր մրցաշարերում, հայտնում է Opta Sports-ը։
Հիշեցնենք, որ նախորդ օրը՝ փետրվարի 21-ին, «ներաձուրիները» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում հաղթել էին Մադրիդի «Ատլետիկոյին» (1։0)։ Այսպիսով, «Ինտերը» հաղթել է իր վերջին ինը հանդիպումներում բոլոր մրցաշարերում՝ վեց հանդիպում Ա Սերիայում, երկու խաղ Իտալիայի Սուպերգավաթի և մեկ հանդիպում Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլերում։
Այսօրվա դրությամբ «ներաձուրիները» զբաղեցնում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, իսկ Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ինտերը» արտագնա կհանդիպի «Լեչեին»։ Մարտի 13-ին Մադրիդում կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի պատասխան հանդիպումը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։