Նիկոլաս Ջեքսոն․ «Չեմ ասում, որ ես այդ մակարդակի վրա եմ»

«Չելսիի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, խոսելով քննադատությունների մասին, որպես օրինակ բերել է հարձակվող Կարիմ Բենզեմային։

«Երբեմն քնելուց առաջ ես դիտում եմ նույն տեսանյութերը՝ անընդհատ մտածելով, որ պետք է ավելի լավ վարվեի։ Բայց երբ երիտասարդ էի, ես տեսա, որ Կարիմ Բենզեմային խաղում է «Ռեալում»: Մանկության տարիներին ես «Ռեալի» երկրպագու էի, և Բենզեման շատ շանսեր բաց թողեց: Բայց գիտեք, հետո նա նվաճեց «Ոսկե գնդակը»: Ես չեմ ասում, որ այդ մակարդակի վրա եմ: Հիմա ես դեռ չեմ կարող այս մակարդակի վրա լինել»,- խաղացողի խոսքերն է մեջբերում TalkSport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է։