Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչպես է վերաբերվում երկրպագուների քննադատությանը և անվստահությանը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչպես է վերաբերվում երկրպագուների քննադատությանը և անվստահությանը։

«Նստած նայում են քեզ, բայց մենք ենք աշխատում ու կարող ենք հաղթել, ոչ թե իրենք։ Եթե ​​սխալ եմ անում, ես տուն եմ գնում իմ խաղացողների, իմ թիմի և իմ ակումբի հետ: Երբ ես ժամանեցի «Բարսելոնա», մարդկանց 86 տոկոսը չէր ցանկանում, որ ես այնտեղ լինեմ։ Բայց ես նախընտրում եմ, որ մարդիկ կասկածեն։ Ինձ պետք է, որ չհավատաս, դա ինձ անհավանական էներգիա է տալիս»,- մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Ներկայումս նրա գլխավորությամբ թիմը 56 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։