«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս կմնա 2-3 շաբաթով։
Ընթացիկ մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։