Սերդար Ազմունը մխիթարել է «Ֆեյենորդի» հարձակվողին 11 մետրանոցի վրիպումից հետո

Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Ռոման» 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Ֆեյենորդին» (1:1, 11 մետրանոց՝ 4:2):

Հոլանդական ակումբում 11 մետրանոց հաջող չիրացրին Դավիդ Գանցկոն և Ալիռեզա Ջահանբախշը:

Եզրափակիչ սուլիչից հետո «Ռոմայի» հարձակվող Սերդար Ազմունը մխիթարել է Ջահանբախշին, ով շատ է վրդովվել իր բաց թողնումից։ Երկուսն էլ հանդես են գալիս Իրանի ազգային հավաքականում։