«Նապոլիի» նախկին կիսապաշտպան Մարեկ Համշիկը նշել է, որ ինքը կարող էր հայտնվել «Միլանում», երբ ակումբը գլխավորում էր Մասիմիլիանո Ալեգրին։
«Նախկինում ինձ այլ ակումբներ են հրավիրել, և Մասիմիլիանո Ալեգրիի «Միլանը» հատկապես համառ էր:
Ռայոլան հանդես եկավ որպես միջնորդ և փորձեց համաձայնության գալ «Նապոլիի» հետ, բայց ես որոշեցի մնալ», – Համշիկի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը: