«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն բացատրել է, թե ինչու չի համաձայնել Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկին։
«Ես շատ եմ սիրում «Ինտերը», ուստի որոշեցի մնալ Միլանում: Այս ակումբն ինձ համար միշտ առանձնահատուկ կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում։
Լրատվամիջոցները գրել էին, որ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Ահլին»։ Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 30-ամյա թուրքը 23 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 9 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։