Պյեր-Էմերիկ Օբամեյանգ. «Շատ ուրախ եմ այս մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու համար»

«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Շախտյորի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1), ինչպես նաև խոսել է մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու մասին։

Օբամեյանգն այս խաղում դարձավ գոլի հեղինակ, որը նրա 31-րդն էր մրցաշարում։ Դա նրան թույլ տվեց գլխավորել Եվրոպա լիգայի ռմբարկուների ցուցակը՝ առաջ անցնելով Ռադամել Ֆալկաոյից։ Երրորդ տեղը 26-ականով կիսում են Արից Ադուրիսն ու Ռոմելու Լուկակուն։

«Շատ ուրախ եմ։ Կարծում եմ, որ մեզ համար կարևոր էր հաղթել այս խաղում։ Ուրախ ենք, որ երկրպագուները եկել են նույնիսկ շատ ծանր իրավիճակում։ Մենք հիանալի կատարեցինք այսօրվա առաջադրանքը։ Այս շաբաթը շատ կարևոր է մեզ համար։ Կիրակի օրը մենք ևս մեկ խաղ ունենք. հուսով եմ, որ մենք կարող ենք դա անել նույն կերպ։

Շատ ուրախ եմ այս մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու համար։ Սա շատ բան է նշանակում։ Հուսով եմ, որ այստեղ չեմ հայտնվի, բայց կարող եմ կրկին ու կրկին գոլ խփել՝ առաջինը մնալու համար»: — Օբամեյանգի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։