Goal հեղինակավոր պորտալի էջերում թարմացվել է Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներիվարկանիշային աղյուսակը։
Նախորդ տարի մրցաշարը հաղթած «Մանչեսթեր Սիթին» շարունակում է մնալ առաջինտեղում։
Երկրորդ տեղում նույնպես փոփոխություններ չկան՝ այն զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որի համար Չեմպիոնների Լիգան հատուկ մրցաշար է։ «Լոս Բլանկոները» ամենից հաճախն են նվաճել այս գավաթը՝ 14 անգամ:
«Ինտերը» հայտնվել է Չեմպիոնների Լիգայի լավագույն ֆավորիտների եռյակում՝ ըստ Goal-ի։ Անցած մրցաշրջանում միլանցիները հասան եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվովզիջեցին «Մանչեսթեր Սիթիին»:
Ֆավորիտների հնգյակում են նաև ՊՍԺ–ն և «Բորուսիան»: «Բարսելոնան» վեցերորդն է, իսկ«Արսենալը»՝ յոթերորդը։