Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ-Նասրում»

Հայտնի է դարձել, թե որքան գումար է վաստակել աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում» մեկ տարվա ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է The Sun տաբլոիդը, 39-ամյա պորտուգալացին բանկային հաշիվը համալրել է 238,9 մլն եվրոյով։

Աղբյուրը նշում է, որ այս գումարը ներառում է Կրիշտիանուի աշխատավարձը, բոնուսային վճարումները և հովանավորչական պայմանագրերը։

Կրիշտիանուն միացել է «Ալ-Նասրին» անցյալ տարվա հունվարին: Հարձակվողը աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի ամառ։ Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։