Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան դժգոհ է թիմում իր դիրքից։
Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը մրցակցությունը զիջել է Անդրեյ Լունինին, ով մի քանի շաբաթ շարունակ «արքայական» ակումբի առաջին համարն է։ Relevo-ի տեղեկություններով՝ Կեպայի շրջապատը հայտնում է, որ դարպասապահը վերջերս կորցրել է ժպիտը և ընկել դեպրեսիայի մեջ։
Նոյեմբերին ստացած վնասվածքից հետո Արիսբալագան չի կարողանում վերադառնալ թիմ։ Իսպանացին նաեւ վստահ է, որ առաջիկա Եվրոպայի առաջնությանը հրավեր չի ստանա հավաքական: Հիշեցնենք, որ Կեպան «Ռեալում» հանդես է գալիս վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։ Դարպասապահը դեռ պատկանում է Լոնդոնի «Չելսիին»։