Ջո Հարտը որոշել է ավարտել կարիերան

«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջո Հարտը որոշել է ավարտել կարիերան 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։

36-ամյա դարպասապահը, ով ներկայումս հանդես է գալիս «Սելթիկում», իր որոշման մասին հայտնել է Գլազգոյի ակումբին, որը համապատասխան հրապարակում է տեղադրել կայքում։

Հարտը Պրեմիեր Լիգայի կրկնակի չեմպիոն է, Անգլիայի գավաթի, Անգլիայի Սուպերգավաթի և Անգլիայի լիգայի երկու գավաթների հաղթող «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Սելթիկի» հետ նա երկու անգամ հաղթել է Շոտլանդիայի առաջնությունը, մեկ անգամ՝ Ազգային գավաթը և երկու անգամ՝ Շոտլանդիայի լիգայի գավաթը։ «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջո Հարթը որոշել է կարիերան ավարտել 2023/24 մրցաշրջանի վերջում։