«Նապոլիի» ավագ Ջովանի դի Լորենցոն Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» հետ խաղից հետո (1:1) կիսվել է իր մտքերով։
«Կարևոր է, որ մեզ հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Այժմ մենք կգնանք Բարսելոնա՝ իմանալով, որ կարող ենք կատարելագործվել և ցանկանում ենք դա անել երկրպագուների համար, ովքեր այսօր մեր թիկունքում էին:
Սա լավ մեկնարկային կետ է։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք մեծ թիմի դեմ»,- Դի Լորենցոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն: