«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում MLS-ի և ԱՄԷ-ի ակումբները։
Ըստ Corriere dello Sport-ի՝ 37-ամյա ֆրանսիացին հակված է տեղափոխվել ամերիկյան ակումբներից մեկը, քանի որ նրան գրավում է ԱՄՆ տեղափոխվելու գաղափարը։
Ժիրուի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում 30 խաղում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։