Մրցաշրջանի 32 հանդիպումներից Յան Զոմմերը 21-ում դարպասն անառիկ է պահել

Փետրվարի 20-ին «Ինտերը» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ  եզրափակչի առաջին խաղում հյուրընկալել էր Մադրիդի «Ատլետիկոյին» և հաղթել 1։0 հաշվով։

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը հերթական անգամ անառիկ է պահել դարպասը։

2023/24 մրցաշրջանում շվեյցարացին բոլոր մրցաշարերում բաց թողեց ընդամենը 14 գնդակ։ Միաժամանակ Զոմմերը ավելի շատ անառիկ է պահել սեփական դարպասը (32-ից 21-ը), քան բաց թողած գոլերը։