Մարկ Կոսիցկե․ «Յուրգեն Կլոպը այս մրցաշրջանից հետո մեկ տարի չի մարզելու որևէ ակումբ»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գործակալ Մարկ Կոսիցկեն պնդում է, որ գերմանացի մասնագետը չի աշխատի 2024/25 մրցաշրջանում։

«Յուրգեն Կլոպը այս մրցաշրջանից հետո մեկ տարի չի մարզելու որևէ ակումբ կամ ազգային թիմ։ Այստեղ ոչինչ չի փոխվել»,- Կոսիչեի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Նախկինում Կլոպը 2023/24 մրցաշրջանի վերջում հայտարարել էր «Լիվերպուլից» հեռանալու մասին՝ իր որոշումը բացատրելով այրվածությամբ։ Չնայած դրան, մամուլում շարունակում են հրապարակումներ հայտնվել, որ Կլոպը «Լիվերպուլից» հեռանալուց հետո կարող է աշխատանք գտնել «Բարսելոնայում» կամ Գերմանիայի հավաքականում։