«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը տրանսֆերների վրա կարող է ծախսել 250-300 միլիոն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ակտիվ լինել տրանսֆերային շուկայում այն ​​բանից հետո, երբ Ջիմ Ռատքլիֆը գնեց ակումբի բաժնետոմսերի 25%-ը։

Ըստ Football Transfers-ի՝ «կարմիր սատանաները» կարող են ներդնել 250-ից մինչև 300 միլիոն եվրո՝ նոր ֆուտբոլիստներ գնելու համար։ Սակայն վերջնական գումարը կախված կլինի նրանից, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմը կկարողանա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ղեկավարը կփորձի բարելավել ակումբի ֆինանսական վիճակը, որպեսզի կարողանա ուժեղացնել կազմը։

Հիշեցնենք, որ ներկայումս թիմը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 44 միավորով գտնվում է 6-րդ տեղը։