2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթը կանցկացվի Մարոկկոյում, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) սկզբունքորեն համաձայնել է ամռանը ընդունել Աֆրիկայի հաջորդ գավաթը։ Առաջարկվող մրցաշարի ժամկետներն են 2025 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 16-ը կամ 17-ը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը հունվարի 13-ից փետրվարի 11-ը կայացել է Կոտ դ’Իվուարում հինգ քաղաքների վեց մարզադաշտերում (Աբիջան, Բուակե, Կորհոգո, Սան Պեդրո, Յամուսուկրո): Մրցաշարին մասնակցում էին 24 հավաքականներ։ Մրցաշարում ամենաշատ հաղթանակներն ունի Եգիպտոսի հավաքականը (7): Մրցաշարի չեմպիոն է դարձել CAS-ի հյուրընկալող երկիրը՝ Կոտ դ՛Իվուարը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Նիգերիայի հավաքականը, երրորդը՝ Հարավային Աֆրիկան։