Մատիս Թելը նշել է, թե ով է թիմի ամենազվարճալի ֆուտբոլիստը

«Բավարիայի» հարձակվող Մատիս Թելը խոսել է իր ամենազվարճալի թիմակցի մասին:

«Բավարիայի ամենազվարճալի խաղացողը։ Թոմաս Մյուլեր, միանշանակ։ Նա մեծ փորձ ունեցող լեգենդ է: Նա պատրաստ է օգնել իր թիմակիցներին և խորհուրդներ տալ, երբ կարող է: Թոմասն ինձ օգնեց հարմարվելու, իմ շարժումների, որոշումներ կայացնելու հարցում։ Նա ինձ շատ-շատ օգնեց»,- Թելին է մեջբերում Goal-ը։

Մյուլերը «Բավարիայի» սան է և ակումբի համակարգում է 2000 թվականից: Այս ընթացքում հարձակվողը մյունխենյան թիմի հետ նվաճել է 32 գավաթ, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի երկու Չեմպիոնների լիգա։