Սաշա Կալայջիչը կրկին ծնկի լուրջ վնասվածք է ստացել

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Սաշա Կալայջիչը կրկին ծնկի լուրջ վնասվածք է ստացել։

«Այնտրախտում» վարձավճարով հանդես եկող հարձակվողը վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի՝ Ֆրայբուրգի դեմ խաղում (3:3):

Ակումբը հայտարարեց, որ Կալայջիչը պատռել է խաչաձև կապանը։

Սա 26-ամյա ֆուտբոլիստի համար երրորդ նման վնասվածքն է հինգ տարվա ընթացքում (2019 թվականից)։

«Վուլվերհեմփթոնը» 2022 թվականին Կալայջիչին գնել է «Շտուտգարտից» 18 միլիոն եվրոյով։