«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին անվանել է աշխարհի լավագույն կիսապաշտպան։
«Ռոդրին այս պահին աշխարհի լավագույն կիսապաշտպանն է: Անհավանական խաղացող, ով կարող է ամեն ինչ անել: Նա հիանալի ձեռքբերում էր «Մանչեսթեր Սիթիի» համար:
Մի մոռացեք, որ առանց Ռոդրիի մեզ համար չափազանց դժվար կլիներ հասնել նրան, ինչ ունենք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Ռոդրին «Մանչեսթեր Սիթիին» է միացել 2019 թվականի ամռանը։ Իսպանացի կիսապաշտպանի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը 27-ամյա խաղացողի շուկայական արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։