Եվրոպական Սուպերլիգայի ղեկավար Բերնդ Ռայխարտը խոսել է ՈՒԵՖԱ-ի հետ զուգահեռ գոյության մասին։
«ՈւԵՖԱ-ն և Սուպերլիգան կարո՞ղ են գոյություն ունենալ միմյանց զուգահեռ: Մեր կարծիքով, սա իմաստ չունի։
Մենք ցանկանում ենք այնպիսի լայն կոնսենսուսով առաջարկ անել, որ մեր մոդելը ներառի հնարավորինս շատ եվրոպական հավակնություններ ունեցող թիմեր, և մենք չենք ցանկանում ֆուտբոլային ընտանիքը բաժանել երկու ճամբարի»,- Ռայխարտի խոսքերն է մեջբերում Derstandard-ը։