Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին կառաջարկի 10 համարի մարզաշապիկը, որը ներկայումս կրում է Լուկա Մոդրիչը, հայտնում է լրագրող Սանտի Աունան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Այս պահին հարձակվողը փարիզյան թիմում հանդես է գալիս 7 համարի ներքո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական թիմը Մբապպեի հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2029 թվականը։ Մբապպեի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից։ Նախօրեին Կիլիանը հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավարության հետ և խնդրել իրեն նոր առաջարկներ չանել պայմանագիրը երկարաձգելու համար, քանի որ նա արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։