«Լիվերպուլի» հարձակվողը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երկու ամիս

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտան ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երկու ամիս, հայտնում է պորտուգալական Record հրատարակությունը։

27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել հունվարի 17-ին Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Բրենթֆորդի» դեմ խաղի (4:1) առաջին խաղակեսի ավարտին։ Հարձակվողին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով։

2023/24 մրցաշրջանում Ժոտան «Լիվերպուլի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ՝ բոլոր մրցաշարերում։

Պորտուգալացին հունվարին ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։