«Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է թիմի կազմում հանդես գալ ՄԼՍ-ի մրցաշրջանի առաջին խաղում։ Փետրվարի 22-ի գիշերը Ֆլորիդայի թիմը կխաղա «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ։
Արգենտինացին աճուկի հետ կապված խնդիրներ է ունեցել «Ինտեր Մայամիի» հետ մինչմրցաշրջանային հավաքի ժամանակ, թեև նա մասնակցել է հանդիպումների մեծամասնությանը:
«Լեոն լիովին ապաքինվել է: Մենք աստիճանաբար խաղում ենք Մեսսիի հետ։ Նա «Օլդ Բոյզի» դեմ խաղաց գրեթե 60 րոպե։ Մեր գլխավոր խնդիրն է նրան պատշաճ կերպով նախապատրաստել առաջնության մեկնարկին»,- ասել է «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։