ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ներկայացուցիչներից մեկը փետրվարի 12-ին մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» հետ բանակցություններին, հայտնում է Carrusel Deportivo-ն։
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, հարձակվողի մեկ այլ ներկայացուցիչ եղել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Լայպցիգ» – «Ռեալ Մադրիդ» (0։1) առաջին հանդիպմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկություն էր տարածել այն մասին, որ Մբապպեն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին տեղեկացրել է, որ առաջիկա ամռանը, երբ ավարտվում է պայմանագրի ժամկետը, կլքի ակումբը։