«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղում հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին իր կարծիքով։
«Վա՞տ իրականացում Հոլանդի կողմից․ Տեսեք, ես իմ ողջ կարիերայի ընթացքում ընդամենը 11 գոլ եմ խփել՝ մեկ գոլ մրցաշրջանում: Հետևաբար, ես հաստատ այն մարդը չեմ, ով կարող է նման մակարդակի հարձակվողին խորհուրդ տալ։ Թիմը հնարավորություններ ստեղծեց նրա համար, սակայն այս անգամ նրա բախտը չբերեց։ Հաջորդ անգամ Էրլինգն իր գոլը կխփի»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։