Հայտնի է դարձել, թե որքան պետք է ծախսի Մադրիդի «Ռեալը» ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի վրա, հայտնում է AS-ը։
Ըստ աղբյուրի՝ մադրիդցիների ընդհանուր ծախսերը կկազմեն մոտ 500 մլն եվրո։ Այս գումարը ներառում է 25-ամյա ֆրանսիացու 5 տարվա աշխատավարձը և ստորագրման բոնուսը։
Փետրվարի 15-ին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ 25-ամյա ֆրանսիացին տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվում է նրա պայմանագիրը ակումբի հետ, հեռանալու մասին։
Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 31 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։