Ֆին գործարար Թոմաս Զիլիակուսը «Ինտերը» գնելու առաջարկ է արել։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, 67-ամյա Զիլիակուսը պատրաստ է գնել իտալական ակումբը 1,4 միլիարդ եվրոյով։
2023 թվականին հաղորդվում էր, որ Զիլիակուսը թիմի երկրպագուների հետ պատրաստվում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆինն ձեռնարկատերն իր անունից առաջարկել է ներդնել 3,9 միլիարդ դոլար գումարի կեսը։
Զիլիակուսը նաև առաջարկել է «Մանչեսթեր Յունայթեդին» դիտարկել երկրպագուներին ակումբի ղեկավարությանը վարձավճարով ներգրավելու տարբերակը։ Նման սխեմայով, նրա կարծիքով, անգլիական ակումբը կարող էր վաստակել 400-500 միլիոն եվրո։