Ռոբերտ Լևանդովսկին շրջանցել է Թիերի Անրիին

Լա Լիգայի 25-րդ տուրի խաղում «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Սելտային»։ Կատալոնական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին։

Լեհ հարձակվողը «Բարսելոնայի» կազմում 79 խաղից հետո խփել է 50 գոլ։

Այս ցուցանիշով Լևանդովսկին շրջանցել է Թիերի Անրիին (49 գոլ 121 խաղում)։

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա լեհը Լա Լիգայի 23 խաղում դարձել է 12 գոլի հեղինակ։