Մարտին Էդեգորը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Բարնլիի» դեմ խաղում (5-0)։

Նորվեգացի կիսապաշտպանը «Արսենալի» կազմում 32 գոլ է խփել։ Այս ցուցանիշով 25-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Պատրիկ Վիեյրային և բարձրացել լոնդոնյան կիսապաշտպանների պատմության 13-րդ հորիզոնական։

Միաժամանակ Էդեգորը ակումբի կազմում անցկացրել է 136 հանդիպում, իսկ Վիեյրան՝ 405։

Կիսապաշտպաններից «Արսենալի» գոլերով առաջատարներն են Ֆրեդի Լյունբերգը (72), Ռոբերտ Պիրեսը (85) և Փոլ Մերսոնը (89): Մերսոնը նաև «Արսենալի» բոլոր ժամանակների լավագույն 10 ռմբարկուներից մեկն է, որին գլխավորում է Թիերի Անրին՝ 228 գոլով։