Թոմաս Տուխել․ «Նման խոսքերից հետո մարզիչը չի վերադառնա թիմի ավտոբուս»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հերքել է, որ Լևերկուզենի «Բայերից» կրած պարտությունից հետո (0-3) իբր իր թիմի ֆուտբոլիստներին ասել է, որ նրանք այնքան էլ լավը չեն, որքան թվում էր։

«Ես երբեք խաղացողներին չէի ասի, որ նրանք այնքան լավը չեն, որքան ես կարծում էի: Դա անհեթեթ կլիներ։ Ինչու՞ նման բան ասել:

Նման խոսքերից հետո մարզիչը չի վերադառնա թիմի ավտոբուս։ Ես երբեք դա չէի ասի»,- Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։