Լաուտարո Մարտինեսը խոսել է իր ապագայի մասին

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է միլանյան ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։

«Ինչպես տնօրեն Մարոտտան ասաց, մենք ճիշտ ուղու վրա ենք, բայց կան որոշ մանրամասներ, որոնք պետք է արդուկվեն, և սա դեռևս չլուծված խնդիր է։

Ես դեռ 2,5 տարի ունեմ պայմանագրիս ավարտին, այնպես որ շտապել չկա։ Ինձ դա չի անհանգստացնում»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։