Հայտնի է, թե երբ կապաքինվի վնասվածքից Անտոնիո Ռուդիգերը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը Լա Լիգայի 26-րդ տուրում կվերադառնա ընդհանուր խումբ։

AS-ը հայտնում է, որ Ռուդիգերը լիովին կապաքինվի փետրվարի 25-ին կայանալիք «Սևիլիայի» դեմ խաղին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Ժիրոնայի» հետ խաղից առաջ։

Գերմանացի պաշտպանի մոտ ախտորոշվել է ազդրի մկանային վնասվածք։