«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է երկու անընդմեջ պարտություններից հետո թիմի՝ Բունդեսլիգայում և Չեմպիոնների Լիգայում հաղթելու շանսերի մասին հարցին։
«Մրցաշարերում հաղթելու հնարավորությունների մասին խոսելն անտեղի է, երբ երկու հանդիպում անընդմեջ պարտվում ես։ Այնուամենայնիվ, մեր համեստությունը չպետք է ընդունվի որպես «մենք հանձնվում ենք» արտահայտությունը։ Միգուցե գործերի ներկա վիճակը մեզ վճռական առաջ մղի»,- Տուխելի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Փետրվարի 10-ին մյունխենյան ակումբը Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում պարտվեց «Բայերին» (0-3), իսկ 14-ին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում պարտվեց «Լացիոյին» (0-1)։
Տուխելի թիմն այս պահին 50 միավորով երկրորդն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: