«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի՝ «Չելսիի» հետ հանդիպման նախօրեին բարձր է գնահատել մրցակից թիմի մակարդակը։
««Չելսին» բոլոր առումներով բացառիկ թիմ է։ Մեզ սպասվում է ամենադժվար խաղերից մեկը, որը պետք է անցկացնենք մինչև մրցաշրջանի ավարտը։ Նրանք շատ լավ տեսք ունեին վերջին հանդիպումներում։ Նրանք ամեն ինչ ունեն։ Ինտենսիվություն, որակ: Թիմերի մեծ մասը սահմանվում է գնդակին չկորցնելու ունակությամբ: «Չելսիում» դժվար է գտնել այնպիսի խաղացողի, ով կարող է պարզապես կորցնել գնդակը: Այնպես որ, նրանք շատ լավ թիմ ունեն, մեզ բարդ հանդիպում է սպասվում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթին» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Չելսին» 10-րդ տեղում է։