Վիկտոր Օսիմհենը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» հետ ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին հանդիպումը։ Հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա մասնակցությունն առաջին հանդիպմանը հարցականի տակ է, քանի որ նա որոշակի անհարմարություններ է ապրում։ Նիգերիայի հավաքականի հարձակվողը Աֆրիկայի գավաթից հետո դեռ չի վերադարձել Իտալիա։

Այս մրցաշրջանում Օսիմհենը նեապոլցիների կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է ութ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

«Նապոլի» – «Բարսելոնա» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին։