«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է կարիերան շարունակել Լիգա 1-ում։
Ինչպես հայտնում է L’Equipe-ը, փարիզցիները մտադիր են ուժեղացնել իրենց կազմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո։
Սալահի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ Փարիզը դիտարկում է նաև «Նապոլիից» Վիկտոր Օսիմհենի, Մարկուս Ռեշֆորդի (Մանչեսթեր Յունայթեդ) և Ռաֆայել Լեաուի (Միլան) տրանսֆերները։