«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 25-րդ տուրում «Սալերնիտանայի» նկատմամբ տարած հաղթանակը (4-0)։
«Տղաները շատ լավ խաղացին: Լուրջ հանդիպում էր, և մենք դրան վերաբերվեցինք լավագույն ձևով: «Սալերնիտանան» խնդիրներ ստեղծեց շատ թիմերի համար, մենք պետք է ճիշտ մոտենայինք այս խաղին, ինչն էլ արեցինք»,- խաղից հետո ասել է մարզիչը։
Ինձագին ավելացրել է, որ թիմը միշտ պետք է կենտրոնացած մնա, քանի որ Ներաձուրիների նպատակն է հաղթել և՛ Իտալիայի առաջնությունը, և՛ Չեմպիոնների Լիգան։
«Ինտերը» երկարացրեց իր հաղթարշավը և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Յուվենթուսից» առաջ անցնելով 10 միավորով։