«Բարսելոնան» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ, հայտնում է Marca-ն։
Այս շաբաթ «Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկուն հանդիպել է ուրուգվայցու հետ։
24-ամյա խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Կատալոնացիները մտադիր են երկարաձգել պայմանագիրը մինչև 2029 կամ 2030 թվականը՝ աշխատավարձերի զգալի բարձրացմամբ։
Այս մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։