ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն թիմի խաղացողներին տեղեկացրել է իր հեռանալու մասին, հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ֆրանսիացին առավոտյան մարզումից առաջ թիմակիցներին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։
Փետրվարի 15-ին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ ֆուտբոլիստը տեղեկացրել է փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիին պայմանագրի ժամկետի ավարտից հետո թիմից հեռանալու մասին: L’Equipe հրատարակությունը պնդում է, որ ֆուտբոլիստը նաև զգուշացրել է «Ռեալին» 2024 թվականի ամռանը մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին։
25-ամյա Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում դարձել է 31 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Նա փարիզեցիների հետ հինգ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։