Նիկոլո Բարելլան կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ

Կիսապաշտպան Նիկոլո Բարելլան մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ։

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, 27-ամյա իտալացու նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականի ամառը:

Ֆուտբոլիստի աշխատավարձը մեկ մրցաշրջանում 6 միլիոն եվրոյից կբարձրանա 7 միլիոն եվրո + բոնուսներ։

Բարելլան «Ինտեր» է տեղափոխվել «Կալյարիից» 2020 թվականի սեպտեմբերին: Transfermarkt պորտալը իտալացուն գնահատում է 75 միլիոն եվրո։