Կևին Դե Բրույնեն՝ Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է այս շաբաթ կայացած Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչի լավագույն խաղացողին ընտրելու երկրպագուների քվեարկությունը։

Դե Բրույնեն, ով գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց «Կոպենհագենի» դեմ խաղում (3-1), գրավեց առաջին տեղը։