«Բավարիայի» ղեկավարությունը շարունակում է աջակցել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, իր սոցցանցերում հայտնում է լրագրող Մաքսիմիլիան Կոխը։
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը կարծում է, որ մարզիչը պետք է խաղացողների հետ միասին դուրս գա ճգնաժամից։
Տուխելը «Բավարիան» գլխավորել է 2023 թվականի մարտին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։
Փետրվարի 14-ին «Բավարիան» Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս պարտվեց «Լացիոյին» (0-1)։ Մինչ այս մյունխենցիները Բունդեսլիգայի 21-րդ տուրում պարտվել էին «Բայերին» (0-3)։