Դիոգո Ժոտան՝ ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան դարձել է ԱՊԼ-ի հունվարի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Նախորդ ամիս պորտուգալացին մասնակցել է 3 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Բոլոր 3 հանդիպումներում էլ նրա թիմը հաղթել է։

Ընդհանուր առմամբ, 2023/24 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Transfermarkt պորտալը 27-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։