Յուրգեն Կլոպը՝ ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզիչ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Հունվարին «Լիվերպուլը» երեք հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում։ Առաջին խաղում Կլոպի թիմը հաղթել է «Նյուքասլին» (4-2), երկրորդում՝ «Բորմութին» (4-0), իսկ երրորդում՝ «Չելսիին» (4-1)։

Ընթացիկ մրցաշրջանը վերջինը կլինի 56-ամյա գերմանացու համար անգլիական ակումբի ղեկին։

«Լիվերպուլը» 24 խաղից 54 միավորով ԱՊԼ-ի առաջին տեղում է։