Յուրգեն Կլինսմանը հրաժարական է տվել Հարավային Կորեայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Յուրգեն Կլինսմանը հրաժարական է տվել Հարավային Կորեայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Կորեայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Չունգ Մոնգ Գյուն։

59-ամյա գերմանացի մասնագետը Հարավային Կորեայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի փետրվարից։ Ասիայի գավաթի վերջին խաղում թիմը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ՝ պարտվելով Հորդանանին (0:2):

«Կլինսմանը չկարողացավ ցուցադրել կառավարման և առաջնորդության կարողությունները տարբեր ոլորտներում՝ մարտավարությունից և անձնակազմի կառավարումից մինչև աշխատանքային էթիկան և այլ ասպեկտներ, որոնք անհրաժեշտ են թիմի մրցունակությունն ապահովելու համար», – ասաց Չունգ Մոնգ Գյուն:

Նախկինում Կլինսմանը մարզել է Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականները, գլխավորել է նաև «Բավարիան» և «Հերտան»։