Կիսապաշտպան Նիկոլո Բարելլան նոր պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա իտալացու նոր համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի ամառ, իսկ աշխատավարձը 6-ից կբարձրանա 7 միլիոն եվրո + բոնուսներ։
2024 թվականի հունվարին Բարելլան հրաժարվեց տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հարցում է արել 27-ամյա կիսապաշտպանի վերաբերյալ, սակայն նա անմիջապես հասկացրել է, որ իրեն չի հետաքրքրում Անգլիա տեղափոխվելը։
Բարելլան «Ինտեր» է տեղափոխվել «Կալյարիից» 2020 թվականի սեպտեմբերին: Տրանսֆերային գումարը կազմել է 32,5 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ներկայումս գործում է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը իտալացուն գնահատում է 75 միլիոն եվրո: